17 Հունվարի, 2019

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել Զանգվածային լրատվության միջոցի դեմ՝ պահանջելով պատվի և արժանապտվության համար վճարել 3 մլն դրամ։

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից Shabat.am-ը տեղեկացել է , որ Մանվել Գրիգորյանը դատական հայ է ներկայացրել մասնավորապես Maxinfo.am լրատվական կայքի դեմ։

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը Shabat.am-ի հետ զրույցում ասել է , որ այդ հարցը քաղաքացիաիրավական բնույթի հարց է և ենթադրում է, որ ինքը չի զբաղվի այդ հարցով։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գտնվելու վայրի և առողջական վիճակին , փաստաբանն ասել է ․ «Մանվել Գրիգորյանը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ միշտ գտնվել է, այլ տեղեկություններ չեմ տա, որովհետև չեմ ուզում, իսկ ինչ  վերաբերում է առողջական վիճակին՝ կալանքում գտնվելու հետևանքով հիվանդությունը շատ է  ծանրացել և հիմա ակտիվորեն բուժվում է»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն): 

kotayk

Լրահոս