14 Մայիսի, 2017

armtimes.am -տեղեկություններով Երեւանի Ավան վարչական շրջանում տեղակայված թիվ 1/04 ընտրական տեղամասի դիմաց այսօր ժամը 16:30-ի սահմաններում եռուզեռը չի դադարել: Մի քանի խումբ տղամարդիկ կանգնած էին դպրոցում գտնվող տեղամասի դեմ դիմաց եւ չէին հեռանում: Նրանց մոտենում էին ընտրողները, զրուցում եւ գնում քվեարկության: Տեսնելով, որ տեսանկարահանվում են, մի խումբը նտեց մեքենաներն ու հեռացավ, սակայն մյուս խումբը, որի մեջ կար նաեւ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բենզալցակայանի տնօրեններից մեկը, շարունակեցին աչալուրջ հետեւել լրագրողին: Որոշ տեղեկություններով՝ երկու խմբերում էլ կան Տարոն Մարգարյանի շտաբերից ներկայացուցիչներ:

kotayk

Լրահոս