14 Սեպտեմբերի, 2017

Armtimes.com-ն արդեն տեղեկացրել էր, որ քրեական հեղինակություն համարվող, այսօր Վերնիսաժում հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանի առողջական վիճակի մասին մանրամասներ ճշտելու նպատակով այցելել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի գլխավոր մուտքի մոտ`ժամը 15:30-16:00-ի սահմաններում հանդիպեցինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս թիկնապահների ուղեկցությամբ դուրս եկավ բժշկական կենտրոնից եւ արագ հեռացավ: Մեզ չհաջողվեց պատգամավորից ճշտել, թե նա ինչ նպատակով էր այդ ժամին այցելել բժշկական կենտրոն: Արդյո՞ք Ալեքսանյանը եկել էր քրեական հեղինակություն համարվող ալավերդցի Վահագնին տեսակցության:

Armtimes.com-ը փորձեց զրուցել նաեւ Վահագն Աբգարյանի հարազատների հետ, ովքեր հիվանդանոցում էին, սակայն նրանք մեր հարցերին չպատասխանեցի, ասելով՝ «խնդրում ենք մտնել մեր դրության մեջ»:

Քիչ առաջ armtimes.com-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը տեղեկացրեց, որ վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, Վահագն Աբգարյանը գտնվում է հետվիրահատական սրահում` բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում, բայց շնչում է արհեստական սարքավորումների միջոցով:

 

 

kotayk

Լրահոս