4 Հուլիսի, 2018
 Armtimes.com-ի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, քիչ առաջ բերման ենթարկվեց ԱԱԾ. նրան ուղեկցում էր ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Քիչ առաջ բաժին տեղափոխվեց նաեւ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը:

Լրագրողների հարցին, թե ուր եք գնում, Հայկ Սարգսյանը կարճ պատասխանեց՝ զբոսանքի:

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցներն ավարտեցին իրենց գործողությունները. նրանք իրենց հետ տարան մի քանի տոպարկ, որոնց մեջ նաեւ զենք կար:

 

 

kotayk

Լրահոս