10 Մայիսի, 2018

Մի խումբ ակտիվիստներ այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է. «Հավաքվում ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարականի հիմնավորմամբ»։

Հավելենք, որ այս շարժումը կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր շարժման հետ:

kotayk

Լրահոս