Forbes-ը Փաշինյանին չի ճանաչել տարվա քաղաքական գործիչ. վարչապետի թիմակիցները ապատեղեկատվություն են տարածում. Politik

11
 Նոր իշխանությունները հաճախ են խոսում ֆեյք լրատվամիջոնցերի կողմից տարածվող ապատեղեկատվության վտանգների մասին, իսկ իշխանություններին սպասարկող Sut.am լրատվականը խոշորացույցի տակ է պահում բոլոր այն լրատվականներին, որոնք փորձում են քննադատել իշխանություններին (սա իրապես ցավալի է, քանի որ նախկինում sut.am բավական ազդեցիկ գործիք էր, իսկ նրա փաստերի ստուգումը համարվում էր անաչառ):

Բանից պարզվում է, որ նոր իշխանության ներկայացուցիչները այնքան էլ դեմ չեն ֆեյք լրատվամիջոցներին և ապատեղեկատվությանը, միայն թե այդ ապատեղեկատվությունը իրենց օգտին լինի: Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը և մի շարք ՔՊ-ականներ իրենց սոցիալական ցանցերի էջում կիսվում են մի ֆեյք լրատվամիջոցի տեղեկատվություն, ըստ որի Forbes ամսագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճանաչել է տարվա քաղքական գործիչ: Նույն հարցմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Forbes պարբերականի պաշտոնական www.Forbes.com կայքում չկա որևէ տեղեկատվություն, որ Փաշինյանը հարցումների արդյունքով համարվել է ամենաազդեցիկ քաղաքական գործիչ: Ավելին Forbes-ի պաշտոնական կայքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին որևէ հրապարակում չկա:

Իրականում Forbes պարբերականը 2018 թվականի մայիսի 8-ին հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ գործիչների տասնայկը, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, սակայն ցավոք սրտի առաջին հորիզոնականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն գրված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ծինփինի անունը:

Անհասկանալի է վարչապետ Փաշինյանի մոտիվացիան: Ի վերջո Փաշինյանը բարձր վարկանիշ ունի և չունի կարիք նման էժանագին գովազդի: Այս գովազդով նրա թիմակիցները ավելի շատ էժանացնում են նրան:

Աղբյուրը՝ Politik.am