Եթե դուք փնտրում եք լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում, ապա Արևուկ հանգստյան տունը սպասում է ձեզ…

267

Գաղտնիք չէ, որ լիարժեք հանգիստը գտնվում է բնության գրկում։

13445696_284186775303275_4680217316190601617_n

Աղվերանը թույլ չի տա՝ ձանձրանաս: Եթե սիրում եք ակտիվ հանգիստ կամ ցանկանում եք ուղղակի հանգստանալ  առավել պասիվ պայմաններում, ապա  Արևուկ հանգստյան գոտին Ձեզ է սպասում: Հանգստյան գոտին համալրված է մի շարք ժամանակակից պայմաններով: Գեղեցիկ է տարվա յուրաքանչյուր եղանակի, օրվա ցանկացած ժամի և  տրամադրության ժամանակ։ Mnews.am -ն ներկայացնում է Երևանից մի փոքր հեռավորության վրա գտնվող հարմարավետ անկյունների իր տարբերակները, որտեղ միշտ կարելի է հաճելի ժամանց ունենալ ինչպես ընկերների, այնպես էլ ընտանիքի անդամների հետ :

«Արևուկ» հյուրանոցային համալիրը գտնվում է Աղվերանի  սկզբնամասում, անտառային բնության գրկում, հիանալի մի վայր, որտեղ բնությունը դարձել է հանգստի հրաշալի գոտի: Մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ գեղեցիկ միջավայր, մաքուր և կազդուրիչ օդ, հանգիստը վայելելու իդեալական պայմաններ, ամենատարբեր ուտեստներով լի խոհանոց, հարմարավետ կահավորված սենյակներ, մանկական խաղասրահ և այն ամենը` ինչը ձեր օրը կդարձնի հետաքրքիր և դուք ձեզ կզգաք հանգստի լիարժեք պայմաններում: Երկհարկանի քոթեջներն իրենց ողջ հարմարավետությամբ կնպաստեն լիաթոք հանգստին: Որոշ համարներում կա հնարավորություն ավելացնելու հավելյալ մահճակալ:

13413018_284176628637623_2739675776757498477_n

Այն յուրօրինակ հանգստյան գոտի է համաձուլված բնությանն ու արտաքին աշխարհին, որտեղ կորպորատիվ հանդիսություններն ու գործնական հանդիպումները  կազմակերպվում բարձրորակ մթնոլորտում։ Ամառային երեկոներն էլ ավելի հաճելի են դարձնում   շատրվաններով  այգու՝ բացառիկ գեղեցկության լուսավորումը, հաճելի երաժշտությունը և մանկական խաղահրապարակը: Այս ամենը միասին  ընտանեկան հանգստի անգնահատելի վայր են դարձնում։

Հանգստի հյուրանոցային տարբերակներից զատ, հանգստյան գոտին ունի նաև ժամանակակակից մոտեցումներով համալրված տաղավարներ, որոնք գտնվում են անմիջապես բնության գրկում: Տաղավարների տրամադրումը նախատեսված է  10-40 անձի համար:

13435309_284188171969802_1164507998029083118_n

13445646_284189148636371_4180585835390971301_n

Մեր համալիրում ամեն ինչ արված է հյուրերի ժամանակը հետաքրքիր անցկացնելու համար:

Եթե դուք փնտրում եք լիարժեք հանգիստ գեղատեսիլ բնության գրկում,ապա  Արևուկ հանգստյան տունը սպասում է ձեզ` Մենք ապահովում ենք հաճելի հանգիստ ձեր ողջ ընտանիքի համար: Համեցեք, մենք սպասում ենք Ձեզ:

Տեղերն ամրագրելու համար խնդրում ենք նախնական զանգահարել`

Կոտայքի մարզ, Աղվերան

հեռ. 093911597

13495065_288752528180033_4731356352983655426_n 13406830_280171789038107_8767307735924337547_n13427865_284263195295633_5379686152408733449_n