14 Հուլիսի, 2022

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը. 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 10-12 մ/վ արագությամբ:

kotayk

Լրահոս