22 Հուլիսի, 2017

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Hyundai մակնիշի ավտոմեքենաների վաճառքի և տեխսպասարկման դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 34 TQ 061 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 CՏ 098 համարանիշի ավտոմեքենա:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «07»-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով էլ էլեկտրասյան լամպերը կոտրվել են։

Լրահոս