Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ. բախվել են Infiniti-ն, Nissan X-Trail-ն ու Opel-ը

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի  մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Արման Թովմասյանի վարած Infiniti մակնիշի, Երևանի բնակիչ, 48-ամյա Վաչիկ Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի և Երևայի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենաները:

Ani Product

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ani Product