18 Հունվարի, 2022

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Գևորգ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ani Product

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։  Ճանապարհին վիրավորներից 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։  Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Ani Product

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները։

Կիսվեք նյութով՝

Լրահոս