Ավտովթար Շիրակի մարզում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում. կա վիրավոր

Սեպտեմբերի 13-ին՝  ժամը 19:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Էդգար Գասպարյանը իր վարած  Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևորը՝  37-ամյա Ժիրայր Սերոբյանը դեպքի վայր ժամանած բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ  Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: