Երևանում Nissan Tiida-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, ապա բախվել բետոնե էլեկտրասյանը. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: