Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Դալլաքյանի վարած Opel մակնիշի և 32-ամյա Սերգեյ Համբարձումյանի Mazda մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա», իսկ Ն. Դալլաքյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: