26.1 C
Yerevan
Շաբաթ, 18 Սեպտեմբերի, 2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Լուսակերտի զորամասի դիմաց բախվել են BMW-ն ու 06-ը

Ժամը 16:25-ի սահմաններում, Արգել գյուղում՝ ժողովրդին հայտնի Լուսակերտի զորամասի դիմաց, բախվել են 28-ամյա Արամ Խաչատրյանի վարած ՎԱԶ-2016 մակնիշի և 40-ամյա Հովհաննես Ավետիսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցներն ու քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ըստ տեղեկությունների, վիրավորը 06-ի վարորդն է: