Կամրջի տակ հայտնաբերվել է տարիներ առաջ սպանված դիպուկահար Եվգենի Կաչակի որդու դիակը

Դավթաշենի կամրջի տակ օրեր առաջ մահացած հայտնաբերված 20-ամյա երիտասարդը ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դիպուկահար Եվգենի Կաչակի որդին էր։

Ani Product

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.50-ի սահմաններում դավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի էր հայտնաբերվել։ Տղայի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել։

Ani Product

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է ձեռքի՝ մարմնից անջատված լինելու հանգամանքին, ապա ըստ դատաբժշկի՝ հավանական է, որ կամրջից նետվելիս ձեռքը կտրված լինի, քանի որ բարձրությունից ընկնելը կարող էր հանգեցնել դրան, սակայն, վերջնական պատկերը պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունն ստանալուց հետո։

Քննությամբ պարզվել է, որ մահացած երիտասարդը Երևանի բնակիչ, 20-ամյա Ալեքս Կաչակն է, որը մոր հետ բնակվել է Երևանի Այգեստան թաղամասում։ Քննչական կոմիտեից հայտնում են, թե երիտասարդը բարդ բնավորություն է ունեցել, մի քանի դպրոց է փոխել, ժամկետային ծառայություն չէր անցել, սակայն նաեւ փաստել են, որ նա պարտքեր չի ունեցել, թմրամիջոցների նկատմամբ հակում չի ունեցել։

Ալեքսի հայրը՝ Եվգենի Ալեքսանդրի Կաչակը երկար տարիներ ծառայել է ոստիկանությունում, եղել դիպուկահար, որը նաեւ 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գտնվել է դեպքի վայրում։ Ոստիկանությունում ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել էր Հայաստանից, սակայն տարիներ առաջ՝ 2017թ., նրա դին հայտնաբերվել է Երեւանում։ Առ այսօր նրա սպանությունը բացահայտված չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։