Կոտայքի մարզում Opel Zafira-ն բախվել է ծառերին, ապա երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է կամրջի հենասյանը. կա 1 զոհ, 4 վիրավոր

Օգոստոսի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ani Product

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Աշտարակից  դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել ծառերին, այնուհետև երկաթե ագելապատնեշին, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին  և հայտնվել երկաթգծի համար կառուցած  կամրջի տակ, բախվելով բետոնե սյանը:

Ani Product

Վթարի հետևանքով 1 հոգի, ով կին էր, տեղում մահացել է, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: