Հայկական բեռնատաը կողաշրջվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածին կից

Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածում հայկական բեռնատար է կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Հրապարակը՝ հղում անելով օգտատեր Անուշ Միրզոյանին։

«Ու հենց այս հատվածում հայկական բեռնատար է կողաշրջվել, մեր վարորդի բախտը բերել է, որ ուղիղ թշնամու տարածք չի մտել, այսինքն՝ Կապանից Գորիս գնալիս աջ կողմի վրա է եղել վթարը, իսկ արդեն ձախում ազերիներն են»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 24-րդ կմ-ին՝ Նոր Առաջաձոր գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել էր Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: