Ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ani Product

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ դեպքի վայրից 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ani Product

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր նախ կանխել են Mercedes-ում առաջացած կրակի տարածումը դեպի վթարված Opel, ապա մարել են այն։ Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ կայքում: