10 Սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը, վարելով իր «OPEL» մակնիշի ավտոմեքենան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս մայրը մահացել է:

Ըստ տեղեկությունների,  մահացածը վարորդի մայրն էր։ Քնչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ ՔԿ հաղորդագրության, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։

kotayk

Լրահոս