7 Հոկտեմբերի, 2021

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira, Ford Transit և Lada 21015 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը վթարի հետևանքով 1 հոգի  մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցիի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա  տեղափոխվել  «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վիրավորին օգնության են հասել  Մասիսի փրկարարները, իսկ այնուհետև հոսանքասզրկել են ավտոմեքենաները,  փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:  Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի   հրամանատար Գրիգոր Պողոսյանի,  դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

kotayk

Լրահոս