22 Նոյեմբերի, 2021

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Ford Transit ավտոմեքենան և КамАЗ մակնիշի՝ ցեմենտով բարձված ավտոցիստեռնին։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է КамАЗ-ի և հիվանդանոց տեղափոխված Ford-ի վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս