5 Հոկտեմբերի, 2021

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Էմմա Ա-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի կողաքարերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էմմա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է, ապա դուրս գրվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարորդի ազգականինն է եղել, իսկ վարորդը սովորում է Գավառի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

kotayk

Լրահոս