21 Սեպտեմբերի, 2021

Այսօր՝ ժամը 10:40-ի սահմաններում, Արմավիրի  մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռան «Քարե լիճ»  տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Մարգարյանը և 25-ամյա Տիգրան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել  տարածքը:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

kotayk

Լրահոս