15 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 14-ին Երևանի «Բելաջիո» ռեստորանի դիմաց խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են 65-ամյա Արա Ազարյանի վարած ГАЗ 3110 մակնիշի և 38-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com  կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Ա. Ազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Նախքան բժիշկների և փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, վիրավորին օգնություն են ցուցաբերել «Բելաջիո» ռեստորանի աշխատակիցները:

Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

kotayk

Լրահոս