11 Հունվարի, 2022

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» հացատան հարևանությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին՝ 31-ամյա Վոլոդյա Մակարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Մեծամոր համայնքում, վարելով ձյունագնաց (Буран)՝ կորցրել է կառավարումը և բախվել ծառին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Մակարյանը մարմնական «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս