2 Դեկտեմբերի, 2021
Տավուշի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել. ժամը  11:30-ի  սահմաններում  Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser  մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը  և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվ է գործել Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին  բուժօգնությունն  են ցուցաբերել,  իսկ «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դիլիջանի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Անդրեասյանին, ով  այնուհետև հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Կայքը հայտնում է, որ նույն վայրում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել 37-ամյա Դավիթ Մելքումյանը, ով Mercedes մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ջրահեռացման ջրատարի մեջ:

Հրշեջ-փրկարարները նշված ավտոմեքենան դուրս է են բերել երթևեկելի գոտի, իսկ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենան երթևեկելի գոտի են դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:  2 վթարի պատճառը տեղի ճանշինի մեղավորությունն է, քանի որ մատը մատի չեն խփել ճանապարհի մերկասառույցը մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser  մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են  ՀՀ կառավարության հաշվեկշռում:

kotayk

Լրահոս