mnews

7 Հունվարի, 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապան համայնքի Կաղնուտ բնակավայրում կրակոցներ են հնչում:

Օպերատիվորեն նշված վայր ժամանած Կապանի ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակել է Ա. Հովհաննիսյանը՝ իրեն պատկանող հրազենից:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Հովհաննիսյանի Կաղնուտի վարչական ղեկավարն է և կրակոցներ արձակելու փաստը արդարացրել է՝ ասելով. «Էսօր ծնունդս ա», ու ծննդյան տարեդարձի արարողության ընթացքում, իրեն պատկանող «ՎԵՊՐ-ԿՄ» տիպի որոսորդական ակոսափող հրազենից կրակոցներ է արձակել:

Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել, իսկ հրազենը առգրավվել են:   Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

kotayk

Լրահոս