23 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 21-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Սանասար Մելքոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև՝ ճամփեզրի ծառին։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Հ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ցուցանակին ու ծառին բախվելուց հետո վարորդը, ով Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկ է, հայտնվել է մայթին։

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս