29 Ապրիլի, 2020

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ կրակոցների հետևանքով սպանված Զորիկ Պարոնիկյանն ամուսանցած էր , ուներ երկու մանկահասակ երեխա, փոքրը երեխայի դեռ մեկ տարեկանը չէր լրացել։ Վերջինս ընտանիքը Գավառում շատ հարգաված է, շատ լավ քննիչ է եղել, մայրը մանկավարժ է:

Այսպիսով, երեկվա միջադեպերի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։

kotayk

Լրահոս