3 Դեկտեմբերի, 2021

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ,  56-ամյա Հրաչյա Հ.-ն իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի  6-րդ կ հատվածում բախվել է Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արթուր Մ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 01-ի վարորդ Հրաչյա Հ.-ն, վերջինիս ոււղևոր, Սյունիքի մարզի բնակիչ,  36-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ,  53-ամյա Գարուն Է.-ն բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս