7 Դեկտեմբերի, 2021

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին,  ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ, 26-ամյա Արթուր Առաքելյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Անահիտ Շաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վիրավորները  մայր ու որդի են:

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս