25 Հոկտեմբերի, 2021

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 14։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 135 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Էդվարդ Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի և 41-ամյա Մուրադ Ղևոնդյանի վարած ՎԱԶ 2114 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո վերջինս էլ բախվել է շարժման մեջ գտնող Շիրակի մարզի բնակիչ՝ 72-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենային և Շիրակի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բորիս Սարգսյանի վարած ԳԱԶ 33021 մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Մ. Ղևոնդյանի ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 68-ամյա Ա. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

kotayk

Լրահոս