Ողբերգական դեպք Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

0

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի բնակիչ, 26-ամյա Կառլեն Ղազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 98 ՏN 008 համարանիշի ավտոմեքենայով Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ղազարյանը, ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Սմբատ Մանասյանը, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 24-ամյա Էդմոն Կոստանդյանը և ևս 1 երիտասարդ տղա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ 3-րդ երիտասարդը գիտակցության չգալով մահացել է: 

Մանրամասն`  shamshyan.com