23 Սեպտեմբերի, 2022

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Շիրազ Հ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լաուրա Գ-ն, 17-ամյա Վլադիմիր Գ-ն, 16-ամյա Մերի Գ-ն, 8-ամյա Վարդուհի Գ-ն և ՌԴ քաղաքացի՝ 24-ամյա Արտակ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» ԲԿ։

Ani Product

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ani Product

Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի  Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ա. Մխեյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ովքեր Սևանի բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս