14 Հունվարի, 2022

Այսօր՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Հ-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ճամփեզրի կամրջի բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գևորգ Հ-ն, ուղևորներ՝ Շվեդիայի Թագավորության քաղաքացիներ, 68-ամյա Լուիկ Կ-ն և 63-ամյա Ջուլիետա Կ-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բուժմիավորում։

kotayk

Լրահոս