3 Հոկտեմբերի, 2022

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզւմ։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Խ-ն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատեշներին, կոտրել դրանք և մոտ 25 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մկրտիչ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարնեը, ովքեր ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել դիատարին, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

kotayk

Լրահոս