6 Օգոստոսի, 2022

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Դավիթ Բեկ-Նուբարաշեն փողոցների խաչմերուկում բախվել են Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր Opel-ի միջից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Վթարի մասին նախաձեռնվել է վարույթ։

Լրահոս