10 Օգոստոսի, 2022
Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Հայկ Գ-ն իր վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ani Product
Ani Product

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ավագ տեսուչներ Վոլոդյա Սիմոնյանն ու Հարություն Վրացյանը։

Վթարի փաստով Վ. Սիմոնյանի կողմից նյութեր են նախապտրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս