6 Հոկտեմբերի, 2022
 Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07։10-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Նուբարաշեն վարչական շրջանի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչը տևական ժամանակ է չի արձագանքում դռանը ու հեռախոսազանգերին։

Փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ դի’ աարնաշաղախվիճակում։

Տեղում բաժնի պետի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 41-ամյա Աստղիկ Մ․-ն է:

Բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան դանակի մի քանի հարվածի հետքեր։

Կայքի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և ձեռնարւկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործություն գործիք դանակը հայտնաբերելու ոււղությամբ։

ԾԾանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

kotayk

Լրահոս