23 Մայիսի, 2022

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Լերմոնտովո փողոցի տներից մեկի բակում հողային աշխատանքներ կատարելիս քաղաքացին արկանման  առարկա է  հայտնաբերել:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարզվել է որ հայտնաբերվածը կորոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի հրետանային արկ է:

Ինժեներասակրավորական խմբի կողմից այն վնասազերծվել և տեղափոխվել է հատուկ հրաձգարան՝  հետագա ոչնչացման համար:

Մանրամասները՝ կայքում:

kotayk

Լրահոս