10 Օգոստոսի, 2022

Օգոստոսի 10-ին, ժամը 19:14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Ani Product

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ:

Ani Product

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 141 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1967 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ա. Դ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Վ. Գ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Լրահոս