Mercedes-ը Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

Սեպտեմբերի 13-ին խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 23:00-ի սահմաններում Mercedes GԼE մակնիշի 64 II 001 համարանիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե  պատնեշին, մոտ  4 մետր կոտրել, ապա առաջ ընթանալով՝ բախվել ծառին, կողաշրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն  ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: