27 Սեպտեմբերի, 2022

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ani Product

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկով հրշեջ-փրկարարները։

Ani Product

Դեպքի վայում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս  է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոտրվել է անվահեծանը, իսկ 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի։

։Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գեղամ Սմբատյանն ու Մարտին Ավետիսյանը, «Արմավիր» բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի պետի օպերատիվ  գծով տեղակալ Կարեն Թարվերդյանը հիվանդանոցից Արմավիրի բաժնի պետին տեղեկացրել է,  որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

 

Լրահոս