7 Հոկտեմբերի, 2022

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի եզրին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

kotayk

Լրահոս