14 Մայիսի, 2022
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:Այս օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Սարգիս Նիկողոսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Աղավնատուն գյուղ տանող ճանապարհի սկզբանամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվե

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս, Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս