10 Հուլիսի, 2020
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի մարմինը գտել են երեկ այն բանից հետո, ինչ նրա դուստրը զանգահարել էր ոստիկանություն և նշել որ իր հայրը տանից դուրս է եկել և թողել գրառում։

Պակ Վոն Սուն մասնավորապես գրել էր․ «Ես մեղավոր եմ բոլորի առաջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր քայլում էին ինձ հետ կյանքիս ընթացքում։ Ես միշտ ինձ մեղավոր եմ զգացել իմ ընտանիքի առաջ, որոնց ցավից բացի ուրիշ ոչինչ չեմ կարողացել տալ։ Դիակիզք ինձ և խառնեք ծնողական գերեզմանի հետ։ Հաջողություն բոլորին»։

Ընդգծենք, որ ոստիկանները Պակ Վան Սունի մարմինը գտել են երեկ՝ անտառում։

kotayk

Լրահոս