Ամենօրյա աշխատանքով ամեն րոպե վերակառուցում ենք. Համլետ Խչեյան

5

mnews.am -կայքի ընթերցողներին ենք ներկայացնում մեր զրույցը «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սևանի գազաֆիկացման գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Համլետ Խչեյանի հետ,ով հաստատությունը ղեկավարում է 2012թ.-ից :Ով այս ոլորտում տարբեր պաշտոններ է զբաղեցրել 1978 թվականից, իսկ «Հայռուսգազարդ» ՓԲԸ Սևանի գազաֆիկացման գազամատակարարման մասնաճյուղը ղեկավարում է արդեն երկու տարի:Մասնաճյուղը սպասարկում է Գեղարքունիքի մարզի Սևանի և Ճամբարակի տարածաշրջանը:

– Պարոն Խչեյան, ի՞նչ խնդիրներ կան, որոնք հաղթահարելով առաջ եք շարժվում:

– Ինչպես գիտեք, մեր տարածաշրջանը բարձր լեռնային է, բնակչության սոցիալական վիճակը ծանր է, գանձումները դժվարությամբ ենք իրականացնում: Արտագաղթն էլ անհետևանք չի մնում, առավել ևս` զգացնել է տալիս իրեն:

– Ոլորտի հետ կապված, որո՞նք են անլուծելի,կամ գուցե լուծելի խնդիրները:

– Ամեն դեպքում դժվարություններն առկա են, ֆինանսական խնդիր է, բայց ի պատիվ մեր գազօգտագործողների, պետք է փաստեմ, որ հասկանալով, թեկուզ դժվարությամբ, բայց իրենց օգտագործած գազի դիմաց վճարում են: Իհարկե, գրեթե միշտ հաշվի է առնվում բաժանորդի ֆինանսական վիճակը:

– Ինչպիսի՞ ակնհայտ խնդիրներ եք լուծել:

– Սևանի հիմնական խնդիրն այն է, որ կորուստներն են բարձր, հենց դա էլ առաջնային խնդիր է, շատ եմ կարևորում, որ կորուստները վերանան, կամ գոնե նվազագույնի հասցվեն: Այդ խնդիրն արդեն սեզոնային բնույթ ունի:

– Գանձումները երբևիցե խնդիր առաջացնո՞ւմ են:

– Տարեցտարի կոնկրետ բաժանորդի գաձման թիվն էլ ավելի է քչանում, որը պայմանավորված է ֆիքսված սակագնի թանկացման հետ:

– Պարոն Խչեյան. բնակիչները հիմնականում ի՞նչ դիմում-բողոքներով են Ձեզ դիմում:

– Անկեղծ ասած, տարաբնույթ. գազի 1խորանարդ մետրն արժե 156 դրամ, գազօգտագործողը գիտակցաբար է մոտենում, անապահով խավն էլ իր հերթին օգնություն է ստանում պետությունից: Եղանակն արդեն լավ ցրտել է, ձմեռնամուտ է գազն էլ ավելի շատ է օգտագործվում:

 -Ազգաբնակչությանը որքանո՞վ պրոֆեսիոնալ մասնագետներ են ծառայություններ մատուցում, լիովին տիրապետում են իրենց գործին:

– Մեր բոլոր աշխատակիցները ժամանակ առ ժամանակ անցնում են վերապատրաստական կուրսեր, դե ամեն օր աշխատանքի մեջ էլ ավելի մեծ փորձառություն են ձեռքբերում և, այո’, կարող եմ վստահ ասել, որ իրոք իրենց գործի քաջատեղյակներն են: Ունենք երիտասարդ կադրեր, որոնք աշխատակիցների գերակշռող մասն են կազմում։ Ցանկություն ունենք ավելացնել երիտասարդ աշխատակիցների թիվը։ Աշխատանքը ծանր է և ամեն ոք չէ, որ կարողանում է այն կատարել պատշաճորեն :
Բնակչությունն էլ է ինֆորմացվում և տեխնիկական խնդիրների դեպքում ահազանգում 1-04, իսկ արձագանքն անպայման արագ և սպառիչ է լինում: Առավելագույնս անվտանգություն ապահովելով ենք գազ մատակարարում մեր սպառողներին:

 – Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերություններն աշխատակիցների հետ:

– Գործնական։ Բոլոր աշխատակիցները շատ լավ գիտեն իրենց պարտականությունները, որն օգնում է աշխատանքում ավելի ուշադիր լինել`խուսափելով խնդիրներից : Յուրաքանչյուրս մեր աշխատանքում ունենք պարտականություններ և իրավունքներ, որոնք ամրագրվում են աշխատանքային պայմանագրով։Մեզ մոտ ամեն ինչն իրականացվում է ինչպես կարգն է: Մաշվածությունը պետք է անընդմեջ բարեկարգվի ու նորացվի, գազի ոլորտն աշխատող մեխանիզմ է, պետք անել հնարավորինը` բնակչությանը որակյալ գազ մատակարարել համար:Ինչ խոսք, նախկինում մեր մասնաճյուղի վիճակը վավելի քան վատթար էր, գազի կորուստները մեծ էին: Մեր ջանքերով, վստահորեն ասում եմ, որ 2013թվականին բավականին առաջընթաց է գրանցվել բոլոր առումներով…

– Կա՞ն արդյոք այնպիսի խնդիրներ, որոնք Ձեր պաշտոնավարման սկզբից մինչ օրս մնում են անլուծելի:

– Ոչ, այդպիսիք չկան: Ժամանակի ընթացքում համակարգի առջև ծառացած խնդիրներն այսօր կտրուկ նվազել են: Գազամատակարարման որակն այժմ անհամեմատելիորեն ավելի լավ է:

 – Ի՞նչ անդրադարձ ունեցավ գազամատակարարման սակագնի բարձրացումը ձեր աշխատանքների վրա. Սպառումը պակասե՞լ, թե՞ ավելացել է։

-Բնականաբար վարձավճարների գանձումն ապահովում ենք 100 տոկոսով, բայց, անկեղծ լինեմ, ու փաստեմ, որ գազի գնի թանկացման պատճառով բնակիչն ավելի քիչ է սպառում գազ:

– Հետագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։

– Ծրագրերը տարբեր են և շատ։ Ամենօրյա աշխատանքով ամեն րոպե վերակառուցում ենք, աշխատում առավելագույնս անվտանգություն ապահովելով գազ մատակարարել սպառողներին, ինչպես նաև գազի դիմաց վճարումների գումարները գանձել: Փաստեմ նաև, որ զգալիորեն պակասել է վթարների թիվը, գազօգտագործողը համեմատաբար ավելի լավ է սկսել տիրապետել և պահպանել անվտանգության կանոները : Կարևոր է նաև, որ անջատումներ չեն եղել…

Զրուցեց` Լիլիթ Խաչատրյան