«Աշխատում ենք առավելագույնս անվտանգություն ապահովելով գազ մատակարարել սպառողներին»

4

«Հայռուսգազարդ» ՓԲԸ Սևանի գազաֆիկացման  գազամատակարարման  մասնաճյուղի տնօրեն Խչեյան Համլետ  հաստատությունը ղեկավարում է 2012թ.-ից։ Այս բնագավառում աշխատում է 1978թ-ից ,աշխատել է տարբեր պաշտոններում: Սպասարկում է Գեղարքունիքի մարզի Սևանի և Ճամբարակի տարածաշրջանը:Թե ինչպե՞ս են ընթանում գործերն այս ընկերությունում, ինչպիսի՞ դրական տեղաշարժեր են ակնկալվում նրանց աշխատանքում, ի՞նչ դժվարություններ կան` mnews.am-ի լրագրողի հետ ունեցած հարցազրույցում ներկայացրեց տնօրենը՝Համլետը Խչեյանը :

– Պարոն Խչեյան  ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր կողմից ղեկավարվող կառույցում: 

– Սա այն համակարգն է, որտեղ աշխատանքներն իրականացվում են ինչպես կարգն է, ըստ հերթականության: Այս ոլորտն աշխատող մեխանիզմ է, որի մաշվածությունը պետք է անընդմեջ վերակարգվի ու նորացվի, որպեսզի հնարավոր լինի բնակչությանը որակյալ գազ մատակարարել:Նախկինում մասնաճյուղի վիճակը վատ էր . գազի կորուստները մեծ էին, 2013թ-ը այս մասնաճյուղում թող անհամեստ չլինեմ բավականին առաջընթաց է գրանցվել բոլոր առումներով…

 – Այսքան պատասխանատու աշխատանքում անչափ կարևոր է որակյալ կադրերի առկայությունը, ինչպե՞ս եք ընտրում Ձեր աշխատակիցներին, կադրային փոփոխությոննե՞ր եղան,երիտասարդ կադրերը շա՞տ են, ինչպե՞ս են լուծվում սերնդափոխության հետ կաված խնդիրները։ 

– Իհարկե, կադրային փոփոխություններ եղան նշանակվելուց հետո: Երիտասարդ կադրեր,  ունենք, նրանք մեր աշխատակիցների գերակշռող մասն են կազմում։ Հետագայում ևս ցանկություն կա ավելացնել երիտասարդ աշխատակիցների թիվը։ Ներկայումս ունենք պատկառելի տարիքի հասած աշխատակիցներ, ովքեր կրթելով ու սովորեցնելով երիտասարդներին՝ անհրաժեշտ հերթափոխ են նախապատրաստում այս ոլորտում։ Սակայն նկատելի է, որ երիտասարդությանն այնքան էլ չի գրավում այս աշխատանքը. նրանք ավելի գերադասում են գործ ունենալ համակարգչի ու համացանցի հետ։ Նրանց համար դժվար է շփվել բնակչության հետ, ովքեր ամեն մեկը մի բնավորություն ու պահանջ ունի։ Ծանր աշխատանք է  այս ոլորտում  աշխատելը, որն ամեն մեկը չէ, որ կարողանում է և ուզում է կատարել։ 

-Պարոն Խչեյան,  պաշտոնապես հաստատվեց ՀայՌուսգազարդ ընկերությունում կառավարության 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական Գազպրոմին փոխանցելու գործարքը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս գործարքը և ի՞նչ վտանգներ է այն պարունակում իր մեջ:

– Մեկնաբանությունը ի պաշտոնե իմ իրավասությունից վեր է, հարցի պատասխանը կարող է տալ միայն ՛՛Հայռուսգազարդ՛՛ ՓԲԸ ղեկավարությունը, սակայն քանի, որ հնչեցվեց հարցը, եհ կհայտնեմ իմ անձբնական կարծիքը՝ եղած 20% բաժնեմասով կառավարությունը չեր կարող իր խոսքը ասելու ՛՛Հայռուսգազարդ՛՛ ՓԲԸ-ի կառավարման և ընդհանուր առմամբ տարբեր հարցերի վերաբերյալ: Բաժնեմասի 100% “Գազպրոմ”-ին անցնելը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից շահագործվող գազատարերը և միացած ինժիներական կառույցները ոչ ոք չի կարող հանել և այլ տեղ տեղափոխել, այն միշտ էլ գործելու է մեր Հանրապետության տարածքում, ում սեփականությունն էլ որ լինի գազը սպառելու է մեր Հանրապետության բաժանորդը: Ինչ վերաբերվում է կուտակած 300մլն.-ին, որից Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը կազմում էր 155 մլն., որը հատուցվեց 20% բաժնեմասով, այս հարցը բազմիցս հնչեցվել է նաև Ազգային ժողովում ՛՛Հայռուսգազարդ՛՛ ՓԲԸ-ն գազը գնում էր ավելի թանկ, բայց բաժանորդներին վաճառում էր ավելի ցածր գնով, այդ իսկ պատճառով գոյացավ վերը նշված պարտքը:

– Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերություններն աշխատակիցների հետ: 

– Բնականաբար՝ գործնական։ Աշխատանքում յուրաքանչյուրն ունի ինչպես պարտականություններ, այնպես էլ՝ իրավունքներ, որոնք ամրագրվում են աշխատանքային պայմանագրով։ Մեր բոլոր աշխատակիցները շատ լավ գիտեն իրենց պարտականություններն, ինչն օգնում է նրանց աշխատանքի ընթացքում ուշադիր լինելուն և խնդիրներից հնարավորինս խուսափելուն: Գոհ եմ տեսուչների աշխատանքից։ Նրանցից ամեն մեկը գիտի իր գործը :

– Կա՞ն արդյոք այնպիսի խնդիրներ, որոնք Ձեր պաշտոնավարման սկզբից մինչ օրս մնում են անլուծելի:

– Ոչ, այդպիսիք չկան: Այն խնդիրները, որոնք ժամանակին ծառացած էին համակարգի առջև, այսօր կտրուկ նվազել են: Գազամատակարարման  որակն այժմ անհամեմատելիորեն լավացել է: Նվազել է կորուստների մակարդակը, բաժանորդներն այլևս պարտքեր չեն կուտակում: Ժողովուրդը արդեն հարմարվել են իրենց գրպանին.օգտագործել այնքան, ինչքան կարող են վճարել սկզբունքով են առաջնորդվում:Թեև, անշուշտ, կան որոշակի սոցիալական խմբերի պատկանող ընտանիքներ, որոնք հնարավորություն չեն ունենում վճարելու,մանավանդ այս տարի առաջին ձմեռն է թանկանալուց հետո:

-Գեղարքունիքի  մարզում , առավել քան մյուս մարզերը, աղքատության և գործազրկության  ծավալները մեծ են ։ Ի՞նչպիսի դժվարություններ ու խոչընդոտներ են հաղթահարվել, որպեսզի այսօր ունենաք այն, ինչ կա…

– Իհարկե, այս ընթացքում խոչընդոտներն ու խնդիրները բազմաթիվ են եղել։ Ինչպես նշեցի կարողացել ենք հաղթահարել հարմարվելով բաժանորդներին.միայն նպաստով են կարողանում  վճարել ,որովհետև կողմնակի եկամուտ մեծ մասն չունի…

-Ինչպես անդրադարձավ գազամատակարարման  սակագնի բարձրացումը ձեր աշխատանքների վրա. Սպառումը պակասե՞լ, թե՞ ավելացել է։

-Բնականաբար՝ պակասել է, բայց վճարումները 100 տոկոսով ապահովում ենք։

– Հետագա աշխատանքների ինչպիսի՞ ծրագրեր ունեք։

 – Իհարկե ծրագրերը բազմաթիվ են։ Մեր ամենօրյա աշխատանքն ամեն րոպե, ամեն պահ վերակառուցում ենք, աշխատում առավելագույնս անվտանգություն ապահովելով գազ մատակարարել սպառողներին, ինչպես նաև գազի դիմաց վճարումների գումարները գանձել: Պակասել է վթարների թիվը ,մեր ժողովուրդը  համեմատաբար ավելի լավ են սկսել տիրապետել և պահպանել  անվտանգության կանոները :Ամենակարևորը անջատումներ չեն եղել…