Գինեվետ գյուղը կունենա նորակառույց խաղահրապարակ․Միսակ Սանթոյան

Հնարավոր ամեն ինչ արվում է բնակչի բարօրության համար․

Առաջիկա ծրագրերն ու նախագծումներն առավել հուսադրող ու ոգևորիչ են  Արարատի մարզի Գինեվետ համայնքում: Ղեկավար Միսակ Սանթոյանը Mnews.am -ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 2008թ-ից: Այս տարիներին այստեղ բազմաթիվ աշխատանքներ են կատարվել և այսօր էլ կատարվում են:

Գինեվետ այս փոքրիկ  համայնքն իր հոգսերով առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում մյուս գյուղերից: Տարբերությունը դրանց նկատմամբ մոտեցումն է: Ամեն մի թիզ հողի հանդեպ սրտացավությունն էլ հենց առանձնացնում է այս գյուղը մյուսներից: Կարևորը, որ գյուղապետի հավաստմամբ գյուղում  մշտական արտագաղթն այս գյուղին չի սպառնում:Կան գյուղից ժամանակավոր մեկնածներ արտագնա աշխատանքի,բայց կարծում եմ ոչ մշտական բնակության: Ասում են՝ երբ խնդիրները չեն լուծվում, ուրեմն դրանք դեռ հասարակական նշանակություն ձեռք չեն բերել: Այսինքն՝ յուրաքանչյուր խնդիր պետք է բոլորինը դառնա, որ հնարավոր լինի հաղթահարել.«Գյուղով համախմբված ենք, մեկս մյուսի կողքին է, եթե ունենում ենք խնդիր, համայնք-բնակչություն այդ համախմբվածությամբ  որոշում ենք մեր անելիքները:Ես միշտ իմ համագյուղացու կողքին եմ թե՛ ուրախության, թե՛  տխրության պահին…»,-իր խոսքում ընդգծեց համայնքապետը։

–Պարո՛ն Սանթոյան շուրջ 12 տարի է  ինչ ղեկավարում եք համայնքը: Իսկ այդ  տարիները  քիչ ժամանակ չեն գյուղում հիմնարար փոփոխություններ կատարելու և որոշակի խնդիրներ լուծելու համար:

-Անշուշտ, ես փորձել եմ անտեղի չվատնել այդ տարիները և հնարավորինս օգտագործել ինձ տրված ժամանակահատվածը գյուղի հիմնախնդիրները լուծելու համար։ Պաշտոնավարման առաջին տարվանից ի վեր իրենց լուծմանն են սպասել տասնյակ խնդիրներ: Ներկայիս գյուղի տեղում ժամանակին Վեդու գինու գործարանի բանավանն էր: 1991-ից է գյուղ դարձել: Վարչական տարածք, հողատարածքներ չուներ,մեզանից 2-3 կմ հեռու Արարատի թռչնաֆաբրիկան էր, որի վարչական տարածքը հանձնվեց մեզ: Հողատարածքներն Արտաշատի ջրանցքից վերև են, և մեր գյուղացիները չեն կարողացել ոռոգել դրանք: 2009-ից միայն «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով 8 կմ երկարությամբ ջրանցք անցկացվեց, և մարդիկ սկսեցին իրենց հողերը մշակել:Նույն ծրագրով,համայնքի 10 տոկոս համատեղ ներիդրմամբ,ոռոգման ներքին ցանցն ենք փոխել։Գինեվետ համայնքը ամբողջությամբ գազաֆիկացված է, բացառությամբ երկու փողոց չուներ գազ: 2019թ -ին հաջողվեց մեկ փողոցի գազաֆիկացման հարցը լուծել ,ակնկալում ենք հաջորդ տարի մյուս փողոցնել  գազաֆիկացնել:

Համայնքի բյուջեն շատ փոքր է,սահմանափակ հնարավորություններ ունենք։ 2019 թվականի սկզբին ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի և համայնքապետարանի  համաֆինանսավորմամբ  գյուղապետարանի շենքն է հիմնանորոգվել,«Հայփոստի» բաժանմունքը, բուժկետը: Շենքում տեղավորված է նաև հանդիսությունների սրահը,որը  շատ հարմարավետ է բոլոր տեսակի միջոցառումների համար։ Ամբողջ համայնքում գիշերային լուսավորության հարցն ենք լուծել,բոլոր փողոցները լուսավորված են ։

 – ՀՀ Կառավարության կողմից Գինեվետ համայնքում սուբվենցիոն ծրագրով աշխատանքներ են կատարվում։ Կներկայացնեի՞ք:

– Այո ,փաստաթղթային հարցերը մոտ օրերս կվերջացնենք և շինաշխատանքները կսկվեն,նախատեսել ենք խաղահրապարակ կառուցել, հանգստի հաճելի վայր ստեղծել մարդկանց համար,նստարաններ կտեղադրվեն և այլն: նախատեսել ենք  հուշաքար տեղադրել։Նույն ծրագրի շրջանակներում և համաֆինանսավորմամբ բազմաբնակարան շենք ունենք համայնքում ,շենքի տանիքը անմխիթար վիճակում է, նախատեսել ենք տանիքի կապիտալ վերանորոգում։

 

-Կորոնավիրուսի համավարակ  COVID-19-ի հետ կապված Գինեվետում ի՞նչ միջոցառումներ են կատարվում:

Բոլորին հորդորում ենք դիմակ կրել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքից։

-Ձեր աշխատանքի երկարակեցության գաղտնիքը ի՞նչումն է կայանում:

Բնակիչներն իմ մշտական ուշադրության կենտրոնում են, ես նրանց կողքին եմ բոլոր հարցերում։Ջանում եմ անգամ անհնարինն անել, որպեսզի իմ գյուղացին դժգոհ կամ չբավարարված չմնա: Թեպետ, պիտի ասեմ, որ մինչև գյուղապետ ընտրվելս էլ օգնել եմ գյուղացուս՝ մասնագիտությամբ բժիշկ լինելով: Գյուղի և բնակիչների խնդրով հաճախ դիմում եմ նաև ընկերական շրջապատիս օգնությանը:

– Պետություն-համայնքապետ-քաղաքացի, թերևս նաև այս շղթայի միջոցով  է տեղի ունենում պետության և քաղաքացու երկխոսությունը: Դուք այս շղթայում Ձեր ղեկավարած համայնքի պատասխանատուն եք: Արդյունավե՞տ է այն գործում:

– Այս հարաբերություններում ոչ պակաս կարևոր դեր ունի ուժեղ համայնքապետը: Պետք է կարողանա ճիշտ կատարել և ներկայացնել թե՛ պետության պահանջները, թե՛ համայնքի խնդրներն ու շահերը: Պետք է առաջնորդվի մեկ պատասխանատվության զգացումով և մեկ սկզբունքով՝«Գյուղի հոգսը նաև իմ հոգսն է»:

ՀԳ․Գինեվետի  գյուղապետ Միսակ Սանթոյանի  գործելաոճում առաջնահերթությունը միշտ տրվում է զարգացմանը: Գյուղը պիտի ապրի ու զարգանա,գյուղացին պետք է ամեն վայրկյան զգա դրական փոփոխությունների շունչը: Համայնքապետի ուշադրության կենտրոնում են հաշվանդամություն ունեցող անձինք, սոցիալապես անապահով ընտանիքները,հրատապ վիրահատական անհրաժեշտության դեպքերին, ում օգնության ձեռք է մեկնվում ամեն անհրաժեշտ պահի:

Համայնքի բնակիչները գնահատում են իրենց համայնքապետի՝գյուղի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները ու միշտ նեցուկ են լինում նրա բոլոր որոշումներին ու առաջարկներին,քանի որ նա աշխատանքով է փաստել, որ եթե սխալներ լինում են , դրանք այնքան չնչին են, որ վճռորոշ լինել չեն կարող…

Mnews.am